Լամին Յամալի հայրը՝ Մունիր Նասրաուին նշել է, որ իր որդին է աշխարհի լավագույն ֆուտբոլիստը, հայտնում է Diario Sport-ը:
«Սա ոչ թե կողոպուտ է, այլ՝ բարոյական վնաս: Շատ տարօրինակ է, որ նա դեռևս մրցանակներ չունի: Լամինն աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է, և սա չեմ ասում այն պատճառով, որ նա իմ որդին է»,- նշել է Մունիր Նասրաուին:
Զրույցի վերջում էլ Յամալի հայրը նշել է, որ հաջորդ տարի «Ոսկե գնդակը» լինելու է իսպանացիներինը:
Հիշեցնենք, որ «Ոսկե գնդակի» 2025 թվականի դափնեկիրը ՊՍԺ-ի և Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Ուսման Դեմբելեն է, իսկ Յամալը զբաղեցրել է երկրորդ տեղը: