Արտաշատում, Հրազդանում ու Արմավիրում կայացած «Ֆեստիֆառ» նախագծերի համար, ԿԳՄՍ նախարարության տվյալներով, «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲ ընկերությանը հատկացվել է 311 մլն 785 հազար 900 դրամ։
«Ծրագրի նպատակն է աջակցել արվեստի, մշակույթի և գրահրատարակչության ոլորտում նոր նախաձեռնությունների, խթանել մշակութային իրազեկվածությունը և ստեղծել ուսումնական ու ժամանցային միջոցառումներ տեղական համայնքների համար»,- ABC media-ի հարցմանն ի պատասխան ասել են ԿԳՄՍ նախարարությունից։