«Նապոլին» երկարաձգեց պայմանագիրը Իտալիայի հավաքականի ֆուտբոլիստի հետ

Վինգեր Մատեո Պոլիտանոն և «Նապոլին» համաձայնության են եկել պայմանագիրը երկարաձգելու հարցում։ Նոր պայմանագիրը նախատեսված է մինչև 2028 թվականի հունիսի 30-ը, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։

32-ամյա ֆուտբոլիստը «Նապոլի» է տեղափոխվել «Ինտերից» 2020 թվականի սկզբին։ Նա թիմի կազմում անցկացրել է 238 խաղ, խփել 34 գոլ և կատարել 35 գոլային փոխանցում։

«Նապոլիի» կազմում նա նվաճել է երկու Սկուդետտո և մեկ Իտալիայի գավաթ։

Leave a Comment