Կոպենհագենի և Օսլոյի օդանավակայանները դադարեցրել են թռիչքները ԱԹՍ-ների պատճառով

Հյուսիսային Եվրոպայի ամենածանրաբեռնված օդանավակայանը` Կոպենհագենի «Կաստրուպ»-ը, այս գիշեր չորս ժամով դադարեցրել է թռիչքները օդային տարածքում հայտնված անհայտ ծագման ԱԹՍ-ների պատճառով, հայտնում է Reuters-ը ։

Օդային  հաղորդակցությունը վերականգնվել է առավոտյան։

Նույն պատճառներով մոտ երեք ժամով փակվել է նաև Օսլոյի «Գարդերմուեն» օդանավակայանը։ Թռիչքները տեղափոխվել են այլ ուղղություններով։

Կոպենհագենի ոստիկանությունը հայտարարել է, որ Դանիայի և Նորվեգիայի իշխանությունները կփորձեն համատեղ պարզել՝ արդյոք իրենց մայրաքաղաքներում արձանագրված այս միջադեպերը փոխկապակցված են։

«Ոստիկանությունը սկսել է ինտենսիվ հետաքննություն՝ պարզելու համար, թե ինչ անօդաչուներ էին դրանք։ Դրանք անհետացել են, և մեզ չի հաջողվել դրանցից ոչ մեկը որսալ»,- ասել է Կոպենհագենի ոստիկանության ներկայացուցիչ Յակոբ Հանսենը։

Leave a Comment