
Արգենտինական Պրիմերայի 9-րդ տուրում «Բելգրանոն» սեփական հարկի տակ 3:0 հաշվով հաղթել է «Նյուելս Օլդ Բոյսին»։
Տանտերերի կազմում երրորդ գոլը 87-րդ րոպեին խփել է Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Լուկաս Սելարայանը։ 33-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է ամբողջ հանդիպմանը։
Ի դեպ, գոլային փոխանցումը կատարել է Գոնսալո Սելարայանը, որը խաղադաշտ էր մտել այդ դրվագից 2 րոպե առաջ։
Հաջորդ տուրում «Բելգրանոն» կհյուրընկալվի «Բարակաս Սենտրալին»։ Հանդիպումը նախատեսված է սեպտեմբերի 29-ին։
Մրցաշարային աղյուսակը