Փարիզում անցկացվող «Ոսկե գնդակի» մրցանակաբաշխության ժամանակ ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն France Football-ի վարկածով արժանացավ Յոհան Կրոյֆի անվան մրցանակին, որը տրվում է մրցաշրջանի լավագույն մարզչին։
Հավակնորդների ցուցակում էին նաև Հանս-Դիտեր Ֆլիկը (Բարսելոնա), Անտոնիո Կոնտեն (Նապոլի), Էնցո Մարեսկան (Չելսի), Առնե Սլոտը (Լիվերպուլ)։