«Արարատ Միրզոյանին խորհուրդ եմ տալիս իրեն ծեծողներին փնտրել իր մերձավոր շրջապատում». Ալեքսանդր Կոչուբաև

«Արարատ Միրզոյանին խորհուրդ եմ տալիս իրեն ծեծողներին փնտրել իր մերձավոր շրջապատում». Ալեքսանդր Կոչուբաև

Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի ֆեյսբուքյան գրառումը. «Արարատ Միրզոյանի սպանության փորձի գործով Թորգոմ Ասատրյանի մեղադրանքը վերավորակվեց զանգվածային անկարգություններ, ինչը նշանակում է, որ Թ. Ասատրյանը կապ չունի Միրզոյանին սպանելու փորձի հետ (ինչը նախաքննական մարմնի մշուշապատ երազն էր):
Պաշտպանական կողմը համաձայն չէ նաև այս վերդիկտի հետ, դատավճռի դեմ ներկայացնելու է վերաքննիչ բողոք։
Քաղաքական իրավիճակը ստիպում է այսպիսի վերդիկտին նայել ըմբռնումով, որը ինչ-որ առումով նաև հաջողություն է։
Արարատ Միրզոյանին խորհուրդ եմ տալիս իրեն ծեծողներին փնտրել իր մերձավոր շրջապատում…
Երբ մեղադրանքն ու քաղաքական շահերը իրար խառնվում են՝ ճշմարտությունը հաճախ մռայլվում է»:

Leave a Comment