Հայտնի է Հայաստանում Իրանի նոր դեսպանի անունը, նա Խալիլ Շիրղոլամին է

Հայտնի է Հայաստանում Իրանի նոր դեսպանի անունը, նա Խալիլ Շիրղոլամին էTasnim լրատվական գործակալության արտաքին քաղաքականության խմբի տվյալներով՝ Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանիի առաքելության ավարտից և Նիկոլ Փաշինյանի հետ նրա հրաժեշտի հանդիպումից հետո լուրեր են շրջանառվում Խալիլ Շիրղոլամիի՝ որպես Հայաստանում Իրանի նոր դեսպանի ընտրության մասին։

Շիրղոլամին ներկայումս Արտաքին գործերի նախարարության Քաղաքական և միջազգային հետազոտությունների կենտրոնի հետազոտությունների և ուսումնասիրությունների փոխտնօրենն է, և սա նրա առաջին առաքելությունը կլինի որպես դեսպան։

Leave a Comment