Զանգեզուրի միջանցքում բեռների տեղափոխութունը կկազմի 15 միլիոն տոննա: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի թվային զարգացման և տրանսպորտի նախարար Ռաշադ Նաբիևը՝ ելույթ ունենալով Ադրբեջանի առաջին միջազգային ներդրումային ֆորումում՝ ընդգծելով Ադրբեջանի կարևորությունը որպես Արևելքի և Արևմուտքի միջև տարանցիկ ուղիների ռազմավարական հանգույց:
Այս մասին հաղորդում է ադրբեջանական Minval-ը:
«Վերջին տարիներին մենք նկատել ենք երկրների և համաշխարհային շուկայի խաղացողների աճող հետաքրքրությունը, թե ինչպես կարող է Ադրբեջանը նպաստել երթուղիների ընդլայնմանը: Մենք ակտիվորեն աշխատել ենք ոչ միայն անհրաժեշտ ենթակառուցվածքներ ստեղծելու, այլև այդ նախագծերին մասնակցող երկրներին միավորելու ուղղությամբ՝ համատեղ տեսլական և հնարավորությունների արդյունավետ օգտագործում ապահովելու համար», – նշել է Նաբիևը:
Նա ընդգծել է, որ Միջին միջանցքը չի մշակվում որպես մեկ երկրի նախագիծ, այլ որպես հարևան պետությունների համատեղ նախաձեռնություն՝ փոխկախվածության ընդհանուր փիլիսոփայությամբ:
Նաբիևը նաև հիշեցրել է, որ նոր միջանցքի գաղափարը առաջարկվել և աջակցվել է ԱՄՆ-ի, Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների եռակողմ հանդիպման ժամանակ.
«Զանգեզուրի միջանցքը կդառնա Միջին միջանցքի կարևոր զարկերակ՝ լրացնելով առկա երթուղիները։ Այն կապահովի բեռների կայուն տարանցում։ Լրացուցիչ բեռնափոխադրումների ընդհանուր ծավալը կարող է հասնել մոտավորապես 15 միլիոն տոննայի», – ընդգծել է նախարարը։