Սիմոնյանի հետ խնդիր չունեմ և չեմ կարող ունենալ. Քննիչ հանձնաժողովի զեկույցը պետք է ունենա հետևանքներ. Անդրանիկ Քոչարյան



Tert.am-ը գրում է.


Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ 44-օրյա պատերազմի վերաբերյալ քննիչ հանձնաժողովի զեկույցը պատրաստ է և արդեն փոխանցվել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին։



«Գլխավորն այն է՝ ունենք զեկույց, և շատ կարևոր է այն ներկայացնել լիագումար նիստին։ Զեկույցը պետք է ունենա հետևանք, որպեսզի դասեր քաղենք այն իրողություններից, որոնց մենք առնչվեցինք 44-օրյա պատերազմի ընթացքում», – ասաց Քոչարյանը։

Նրա խոսքով, քննիչ հանձնաժողովը գործել է օրենքի շրջանակում․ «Քննիչ հանձնաժողովը իր զեկույցը ուղարկել է ԱԺ նախագահին՝ Կանոնակարգ օրենքի 25-րդ և 26-րդ հոդվածների պահանջով։Հիմա որոշները փորձում են ներկայացնել, թե մենք ժամկետ ենք խախտել, բայց դա թյուր պատկերացում է»:

Ամբողջական հոդվածը՝այստեղ


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment