Սսեպտեմբերի 21-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 10։00-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչ 22-ամյա Լևոն Ա․-ի վարած «Nissan Altima» մակնիշի և Կոտայքի մարզի բնակիչ 27-ամյա Հենզել Դ․-ի վարած «Honda CR-V» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։
Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակի 1-ին վաշտում փաստաթղթեր են ձևակերպվում։