«Հայ հոգևոր երաժշտության համերգ»` վասն Հայրենյաց ընկած նահատակների հիշատակին

Սեպտեմբերի 19-ին Հայաստանի Կոմպոզիտորների Միության համերգասրահում տեղի  է ունեցել «Հայ հոգևոր երաժշտության համերգ»` մասնակցությամբ Հեղինե Օհանյանի (սոպրանո) և Գրիգոր Հարությունյանի (երգեհոն):

 Ծրագրում հնչել են  Սուրբ Ներսես Շնորհալու, Սուրբ Գրիգոր Նարեկացու և Հայաստանյայց եկեղեցու այլ հայրերի հորինած երգասացություններ` մշակմամբ Կոմիտաս Վարդապետի, Մակար Եկմալյանի, Ռոբերտ Աթայանի և Գրիգոր Հարությունյանի։

 Համերգի նպատակն էր հանրայնացնել հայ հոգևոր երաժշտությունը` հասու դարձնելով լայն լսարանին։

Երեկոն տեղի է  ունեցել Արարատյան Հայրապետական թեմի Առաջնորդական Փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ և հանդիսապետությամբ։

 Համերգի ավարտին արտիստներին է միացել Երևանի Ղազարոս Սարյանի անվան արվեստի դպրոցի «Սարյան» երգչախումբը (գեղարվեստական ղեկավար` Գրիգոր Հարությունյան)` կատարելով Պետրոս Ա Գետադարձ կաթողիկոսի հեղինակած «Նայեա ի մեզ» մարտիրոսաց շարականը` Գրիգոր Հարությունյանի մշակմամբ։
Համերգը նվիրվել է վասն Հայրենյաց ընկած նահատակների հիշատակին։

Leave a Comment