Դեկուն նշել է Բարսելոնայի հիմնական մրցակիցներին Չեմպիոնների լիգայում — Armsport.am

«Բարսելոնայի» մարզական տնօրեն Դեկուն խոսել է թիմի Չեմպիոնների լիգայում ունեցած հեռանկարների մասին։

Նախորդ մրցաշարում Հանս-Դիտեր Ֆլիկի գլխավորած թիմը հասավ մինչև կիսաեզրափակիչ, որտեղ զիջեց Միլանի «Ինտերին»։

«Շատ ակումբներ զգալիորեն ուժեղացել են, օրինակ՝ «Լիվերպուլը» և «Ռեալ Մադրիդը»։ Մենք պետք է շատ լավ խաղանք, որպեսզի հասնենք եզրափակիչ։ ՊՍԺ-ն վերջին մի քանի տարիների ընթացքում հավաքել է անհավանական թիմ՝ շնորհիվ խելացի տրանսֆերների և Լուիս Էնրիկեի գերազանց աշխատանքի։

Կարծում եմ՝ նրանք լավ հնարավորություն ունեն կրկին հաղթելու Չեմպիոնների լիգան։ Մեզ շատ հետաքրքիր խաղ է սպասվում ՊՍԺ-ի դեմ, բայց հիմա դեռ լիգայի փուլն է, և մենք նախ պետք է հաղթահարենք այն։ Դեռ վաղ է խոսել մրցաշարում հաղթելու մասին»,- Դեկուի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն։

Լիգայի փուլի երկրորդ տուրի «Բարսելոնա» – ՊՍԺ հանդիպումը կկայանա հոկտեմբերի 1-ին, Երևանի ժամանակով՝ 23։00-ին։

Leave a Comment