Ուկրաինան և ՌԴ-ն շարունակել են փոխադարձ հարվածները


Ռուսաստանը հերթական զանգվածային հարվածներն է հասցրել Ուկրաինային՝ կիրառելով շուրջ 580 անօդաչու թռչող սարք և 40 թևավոր ու բալիստիկ հրթիռ:


 


Ուկրաինական կողմի տվյալով՝ Դնեպրոպետրովսկի մարզում հրդեհներ են բռնկվել, քաղաքացիական օբյեկտներ են վնասվել, մեկ մարդ զոհվել է, 26-ը՝ վիրավորվել։ Թիրախում են հայտնվել Կիևի արվարձանները: Տուժել են բնակելի շինություններ, արդյունաբերական ենթակառուցվածքներ, հրդեհվել մեքենաներ:


 


Օդեսայում հրդեհ է բռնկվել գյուղատնտեսական պահեստում և բնակելի կառույցներում: Խմելնիցկիի մարզում էլ հայտնի է մեկ զոհի մասին:


 


Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը ևս հայտնում է հարվածների մասին: Ըստ գերատեսչության՝ ուկրաինական ԱԹՍ-ներ են խոցվել Ռոստովի, Սարատովի, Բրյանսկի, Սամարայի, Վորոնեժի և այլ մարզերում, ինչպես նաև Ղրիմում:


 


Չնայած փոխադարձ հարվածներին՝ Կրեմլի խոսնակը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահը պատրաստ է և ջանքեր է գործադրում հակամարտությունը քաղաքական-դիվանագիտական միջոցներով լուծելու ուղղությամբ: Դմիտրի Պեսկովն այդպես է մեկնաբանել Վլադիմիր Պուտինից հիասթափվելու մասին Դոնալդ Թրամփի խոսքերը:


 


Ավելի վաղ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել էր, որ Կիևը համաձայն է պատերազմը դադարեցնելու դիվանագիտական բոլոր առաջարկներին, մինչդեռ Մոսկվան չի արձագանքում ԱՄՆ նախագահի՝ խաղաղության կոչերին։

Leave a Comment