Դանիայի կառավարությունը լրացուցիչ 1.3 միլիարդ դոլար է հատկացրել զինված ուժերը հզորացնելու համար, հաղորդում է Դանիայի պաշտպանության նախարարությունը։
«2025 թվականին միջոցներ են հատկացվել Դանիայի զինված ուժերի մարտունակության ամրապնդման համար, այդ թվում՝ հիմնական խնդիրների, ինչպիսիք են կրթությունը, ստորաբաժանումների կառուցումը, զինվորների պատրաստումը և այլն։
«Զինված ուժերի ղեկավարի առաջարկությամբ լրացուցիչ 8,5 միլիարդ դանիական կրոն (1,34 միլիարդ դոլար) է հատկացվել 2026-2033 թվականներին Դանիայի զինված ուժերի հիմնական խնդիրների ամրապնդման աշխատանքները շարունակելու համար», – ասվում է Դանիայի պաշտպանության նախարարության մամուլի հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ միջոցները, ի թիվս այլ բաների, կօգտագործվեն Թագավորության զինված ուժերի վերափոխման արագացման և զինվորական անձնակազմի վերապատրաստման միջոցով դրա մարտական հզորության ամրապնդման համար։