
«Թուրքիայի հետ մեր ակտիվ երկխոսությունը վստահություն է տալիս, որ մենք առաջիկայում կունենանք նաև ցամաքային տրանսպորտային հաղորդակցություն Թուրքիայի, այսպիսով նաև Եվրոպական Միության հետ։ Սա նույնպես վճռական և կարևոր գործոն է, եթե հաշվի առնենք, որ այս տարի ընդունեցինք, և ՀՀ նախագահի կողմից վավերացնելուց հետո ուժի մեջ է Եվրոպական Միությանը ՀՀ-ի անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին օրենքը»,-Մարզահամերգային համալիրում ՔՊ կուսակցության 7-րդ համագումարի ժամանակ ասաց ՀՀ վարչապետի պաշտոնն զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը։