Արամ Ա․ Երախտապարտ կլինենք, եթե Պուտինն ու պատրիարք Կիրիլը միջամտեն հայ գերիների ազատմանը

Արամ Ա․ Երախտապարտ կլինենք, եթե Պուտինն ու պատրիարք Կիրիլը միջամտեն հայ գերիների ազատմանը

20 սեպտեմբերի 2025 – 11:09 AMT

PanARMENIAN.Net – Կիլիկիո Մեծի Տանն կաթողիկոս Արամ Ա–ն Ղազախստանում կայացած միջկրոնական միջազգային գագաթնաժողովի շրջանակում Կաթողիկոսը Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի հետ հանդիպմանը բարձրացրել է Ադրբեջանում պահվող հայ գերիների հարցը։

Արամ Ա–ն ասել է, որ հայ ժողովուրդը մեծապես երախտապարտ կլինի Արցախի կրոնական և պատմամշակութային կառույցների պահպանման և «հայ բանտարկյալների շուտափույթ ազատ արձակման հարցում, եթե նախագահ Վլադիմիր Պուտինը և պատրիարք Կիրիլը միջամտեն Ադրբեջանի իշխանությունների մոտ»,, հայտնում է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը

Անդրադարձ է եղել նաև հայ և ռուս եկեղեցիների պատմական հարաբերությունների զարգացման հեռանկարներին։

Հանդիպմանը ներկա է գտնվել նաև Արաբական Միացյալ Էմիրությունների, Կատարի և շրջակայից Հայոց Թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Մեսրոպ Արքեպիսկոպոս Սարգսյանը։

Ղազախստանում անցկացվել է Համաշխարհային և ավանդական կրոնների առաջնորդների 8-րդ համագումարը։

2023 թ․ սեպտեմբերին, Արցախում իննամսյա շրջափակումից և ամբողջ հայ բնակչության էթնիկ զտումից հետո, Ադրբեջանը գերեվարել է Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին, Արայիկ Հարությունյանին, ինչպես նաև նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին, արտգործնախարար Դավիթ Բաբայանին և մի շարք այլ նախկին ղեկավարների։ Նրանց ներկայացված կեղծ մեղադրանքները կարող են հանգեցնել նույնիսկ ցմահ ազատազրկման։ Հունվարի 17-ին Բաքվում սկսվել է Արցախի ղեկավարների գործով շինծու դատավարությունը։

Leave a Comment