Սպիտակ տունը դիմել է Կոնգրեսին՝ խնդրելով հաստատել Իսրայելին 6 միլիարդ դոլարի զենքի վաճառքը

Սպիտակ տունը խնդրում է Կոնգրեսին հաստատել Իսրայելին մոտ 6 միլիարդ դոլարի զենքի վաճառքը։ Լուրը հաղորդում է Wall Street Journal-ը (WSJ)՝ հղում անելով աղբյուրներին։

«Թրամփի վարչակազմը նպատակ ունի Կոնգրեսից ստանալ Իսրայելին զենքի վաճառքի հաստատումը: Այս քայլը անխուսափելի է՝ չնայած Իսրայելի կողմից Կատարում Համասի վրա հրթիռային հարձակմանը և Գազայի հատվածում հարձակման ուժեղացմանը»,-հաղորդում է WSJ-ն։

AH-64 Apache ուղղաթիռների վրա նախատեսվում է ծախսել 3.9 միլիարդ դոլար, իսկ ևս 1.9 միլիարդ դոլար՝ հետևակայինների տեղափոխման համար նախատեսված 3250 զրահապատ մեքենաների ձեռքբերման վրա: Պայմանագրերի կատարումը, ենթադրաբար, կտևի երկու-երեք տարի։

Leave a Comment