Միկել Արտետան՝ «Արսենալի» կադրային խնդիրների մասին

«Արսենալը» պատրաստվում է «Մանչեսթեր Սիթիի» դեմ Պրեմիեր լիգայի տնային խաղին։ Մամուլի ասուլիսում «Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան մեկնաբանել է թիմի կադրային իրավիճակը։

«Բեն Ուայթը, Բուկայո Սական և Մարտին Էդեգորը կարող են խաղալ. նրանց ֆիզիկական պատրաստվածությունը կգնահատվի շաբաթ օրվա մարզումից հետո։

Միկել Մերինոն և Վիկտոր Գյոկերեշը, որոնք խնդիրներ ունեին Չեմպիոնների լիգայում «Ատլետիկի» դեմ խաղում, կարող են խաղալ։ Վիլյամ Սալիբայի վերաբերյալ դեռևս պարզություն չկա։ «Սալիբան վնասվածք ունի։ Նա շատ է ջանում, բայց կտեսնենք։ Կորոշենք վաղը», – լրագրողներին ասել է Արտետան։

Leave a Comment