Լոնդոնի «Չելսիի» ուկրաինացի կիսապաշտպան Միխայիլո Մուդրիկը ցանկանում է Ուկրաինայի ատլետիկայի հավաքականի կազմում մասնակցել Լոս Անջելեսում կայանալիք 2028 թվականի Օլիմպիական խաղերին։ Այս մասին հայտնում է Marca-ն։
Աղբյուրի տեղեկություններով՝ 24-ամյա ուկրաինացի կիսապաշտպանը, որն անցյալ տարի որակազրկվել էր հակադոպինգային կանոնները խախտելու համար, մարզվում է Ուկրաինայի վազորդների ազգային հավաքականի հետ։
Մուդրիկի նպատակն է մասնակցել 2028 թվականի Օլիմպիական խաղերին որպես ազգային հավաքականի վազորդ։ 2024 թվականի դեկտեմբերին պարզվեց, որ Մուդրիկի արյան մեջ մելդոնիումի դրական թեստի արդյունք է արձանագրվել։ «Չելսիի» կիսապաշտպանը ժամանակավորապես հեռացվել է ֆուտբոլից և կարող է որակազրկվել մինչև չորս տարի ժամկետով։
2025 թվականի հունիսին Անգլիայի ֆուտբոլի ասոցիացիան (FA) պաշտոնապես մեղադրանք առաջադրեց Մուդրիկին՝ հակադոպինգային կանոնները խախտելու համար։