Իսպանիան կարող է հրաժարվել ԱԱ-2026-ից

Իսպանիան կարող է հրաժարվել ֆուտբոլի Աշխարհի 2026թ․ առաջնությունից, եթե Իսրայելի հավաքականին թույլատրվի մասնակցել մրցաշարին: Այս մասին հայտնում է Cope-ը։

Իսպանիայի Կոնգրեսի սոցիալիստական խմբակցության ներկայացուցիչ Պաչի Լոպեսը կոչ է արել բոլոր սպորտային կազմակերպություններին բացառել Իսրայելի ներկայացուցիչներին միջազգային մրցաշարերից՝ Գազայի հատվածում ստեղծված իրավիճակի պատճառով։

Ավելի վաղ Իսպանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ և կրթության ու սպորտի նախարար Պիլար Ալեգրիան հայտարարել էր, որ իսրայելական թիմերը չպետք է մասնակցեն միջազգային մրցաշարերին։ Երկրի վարչապետ Պեդրո Սանչեսը նույնպես կողմ էր արտահայտվել Իսրայելի որակազրկմանը։

Leave a Comment