ԱԱ. այսօր մրցագորգ դուրս կգան 60, 72 և 97 կգ քաշային ըմբիշները


Սեպտեմբերի 19-ին ըմբշամարտի աշխարհի առաջնությունում մրցագորգ դուրս կգան 60, 72 և 97 կգ քաշային ըմբիշները: Այդ մասին հայտնում են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից:


 


60 կգ Հրաչյա Պողոսյանը պայքարը կսկսի որակավորման փուլից, որտեղ կմրցի Ուկրաինացի Կուզկոյի հետ:


 


72 կգ Գոռ Խաչատրյանը՝ Հոնդուրասի ներկայացուցիչ Լուիս Ռոչեսի հետ:


 


97 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը պայքարը կսկսի 1/8 եզրափակչից: Նրա մրցակիցը կլինի Չեբի (Թուրքիա)-Վանգ (Չինաստան) զույգի հաղթողը:


 


Գոտեմարտերը կմեկնարկեն 12:30-ին (Երևանի ժամանակով):


 

Leave a Comment