Սեպտեմբեր 18,2025 18:15
Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 10:20-ի սահմաններում, ՀՀ արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները հանձնուքների ընդունման սենյակում զննության են ենթարկել դատապարտյալի անվամբ քաղաքացի Տ. Ղ.-ի կողմից բերված հանձնուքը: Արդյունքում՝ մեղրի տարայի միջից հայտնաբերել են թմրամիջոցի նմանվող, բաց շագանակագույն զանգված՝ ընդհանուր՝ 3.44 գրամ քաշով:
Քաղաքացին ձերբակալվել է Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության տարածքային բաժնի ծառայողների կողմից և հայտնաբերվածի հետ ներկայացվել Արմավիրի մարզի քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին:
Քրեակատարողական ծառայություն
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: