«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան փորձում է նվազեցնել ճնշումն իր թիմի վրա՝ «Նապոլիի» դեմ ՉԼ Լիգայի փուլի առաջին տուրի խաղին ընդառաջ, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:
«Իհարկե, մենք ֆավորիտ չենք Չեմպիոնների լիգայում և այդ պատճառով էլ կվայելենք մեր ճանապարհորդությունն այստեղ: Գիտենք, որ բարդ է լինելո։ Մեզ ընդամենը մեկ անգամ է հաջողվել նվաճել Չեմպիոնների լիգայի տիտղոսը: Կենտրոնացած ենք «Նապոլիի» դեմ խաղի վրա:
Եթե անհաջող ես սկսում մրցաշարը, հետագայում ամեն ինչ ավելի բարդ է դառնում: Նախկինում, երբ կար խմբային փուլ, ամեն ինչ ավելի հեշտ ու կանխատեսելի էր: Այս ձևաչափը բարդ է, ֆավորիտներ չկան:
Բնականաբար, ուրախ եմ Դե Բրույնեի համար, կհանդիպեմ նրան նաև խաղից հետո»,- ասել է իսպանացի մարզիչը: