Սև ծովի շրջանից մեր երկրին մոտենում է բավականին ակտիվ ցիկլոն. Գագիկ Սուրենյան

https://arm.sputniknews.ru/20250918/sev-tsvovi-shrjanic-mer-erkrin-mvotenum-e-bavakanin-aktiv-ciklvon-gagik-surenjan-93575737.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2025

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Սև ծովի շրջանից մեր երկրին մոտենում է բավականին ակտիվ ցիկլոն. Գագիկ Սուրենյան

Sputnik Արմենիա

Սև ծովի շրջանից մեր երկրին մոտենում է բավականին ակտիվ ցիկլոն. Գագիկ Սուրենյան

2025-09-18T13:59+0400

true

PT1M08S

https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/09/12/93575494_0:0:720:540_1920x0_80_0_0_fbc39cf37230a7bb3a208dfc4c8fa692.jpg

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

գագիկ սուրենյան, ցիկլոն, եղանակ, եղանակը հայաստանում, եղանակի տեսություն, տեսանյութեր, տեսանյութ, видео

գագիկ սուրենյան, ցիկլոն, եղանակ, եղանակը հայաստանում, եղանակի տեսություն, տեսանյութեր, տեսանյութ, видео

Բաժանորդագրվել

Գագիկ Սուրենյանի խոսքով` հնարավոր է կարկուտ, ամպրոպների ժամանակ սպասվում է քամու ուժգնացում։

ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի – Sputnik. Սև ծովի շրջանից մեր երկրին մոտենում է բավականին ակտիվ ցիկլոն, դրա ներթափանցումը կսկսվի այսօր երեկոյան ուշ ժամերին, իսկ տեղումնաբեր ամենաակտիվ գոտին Հայաստանում կլինի վաղը կեսօրից հետո։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ՀՀ ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։

«Այսօր գիշերը առանձին շրջաններում, վաղը ցերեկային ժամերին հանրապետության գրեթե ամբողջ տարածքում սպասվում է անձրև և ամպրոպ։ Առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ, հնարավոր է կարկուտ, ամպրոպների ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ պոռթկումներով` մինչև 18–20 մ/վ արագությամբ»,– ասաց նա։

Սուրենյանի խոսքով` ցիկլոնն իր հետ հյուսիս–արևմուտքից կբերի արկտիկական ցուրտ հոսանքներ, և վաղը ցերեկային ժամերին հանրապետության ամբողջ տարածքում օդի ջերմաստիճանը 8–12 աստիճանով կնվազի։

Ավստրալիայում ավելի քան 350 հազար տուն հոսանքազրկված է ցիկլոնի պատճառով. ABC

«Բայց սեպտեմբերի 20-ի ցերեկը կբարձրանա 4–5 աստիճանով։ Սեպտեմբերի 20–21-ն ընկած ժամանակահատվածում ցիկլոնը կկորցնի իր ուժը, տեղումները կպահպանվեն առանձին հատվածներում և կկրեն կարճատև բնույթ»,– ընդգծեց Գագիկ Սուրենյանը։

ՀՀ ամբողջ տարածքում, ըստ Գագիկ Սուրենյանի, տեղումները կդադարեն սեպտեմբերի 22–ից սկսած։

Leave a Comment