Ադրբեջանից հայ գերիների վերադարձի թեմայի վերաբերյալ դեռ ակնհայտ արդյունք չկա. Նիկոլ Փաշինյան

Ադրբեջանից հայ գերիների վերադարձի թեմայի վերաբերյալ դեռ ակնհայտ արդյունք չկա, այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

Նա միաժամանակ շեշտեց, որ ՀՀ իշխանություններն ամենօրյա ռեժիմով աշխատում են խնդրի լուծման ուղղությամբ։

«Ոչ մի լրացուցիչ բան չեմ կարող ասել, այդ թվում՝ թեմայի զգայունության պատճառով։ Այն, ինչ որգիտեք բոլորդ, դրանից ավել բան չեմ կարող ասել», – նշեց նա։

Leave a Comment