Մրցավարները շատ ավելի մեղմ են վերաբերվում Ռեալին, քան որևէ այլ ակումբի, դա չափազանց շատ է. Պապեն

Մյունխենի «Բավարիայի», Մարսելի «Օլիմպիկի» և Ֆրանսիայի հավաքականի նախկին հարձակվող Ժան-Պիեր Պապենը կարծիք է հայտնել, որ մրցավարները Չեմպիոնների լիգայում ավելի մեղմ են վերաբերվում Մադրիդի «Ռեալին», քան որևէ այլ ակումբի։

«Մրցավարները շատ ավելի մեղմ են «Ռեալի» խաղացողների նկատմամբ, քան մյուս ակումբների ֆուտբոլիստներին։ Նրանք փորձում են հարթել իրավիճակը։ Երբ մրցավարը գրեթե գրկում է Կարվախալին նրան խաղադաշտից հեռացնելուց հետո, նման պահերը, անկեղծ ասած, շատ հարցեր են առաջացնում։ Ես չեմ կարծում, որ նման ակումբին պետք է այդպիսի օգնություն ցուցաբերվի։ Դա չափազանց շատ է»,- Պապենի խոսքերն է մեջբերում RMC Sport-ը։

Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի առաջին տուրում «Ռեալը» սեփական հարկի տակ 2։1 հաշվով պարտության մատնեց «Մարսելին»։ Մադրիդցիների երկու գոլն էլ հեղինակեց թիմի ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն՝ 11-մետրանոց հարվածներից։

Leave a Comment