Ժոզե Մոուրինյուն վերադառնում է մարզչական աշխատանքի

Ժոզե Մոուրինյուն շատ մոտ է «Բենֆիկան» գլխավորելուն, գրում է Ֆաբրիցիո Ռոմանոն:

Լիսաբոնյան ակումբը Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլի առաջին տուրում կրած պարտությունից հետո հեռացրել է Բրունու Լաժեին, ինչից հետո ակումբի նախագահ Ռուի Կոշտան ակտիվ բանակցություններ է վարել Մոուրինյուի հետ:

Վերջինս դրական է արձագանքել առաջարկին, և բանակցություններում մնում է հստակեցնել միայն դետալները, ինչից հետո կլինի պաշտոնական հայտարարություն:

Մոուրինյուի վերջին ակումբը «Ֆեներբահչեն» էր: Թուրքական ակումբից պորտուգալացին հեռացվել էր Չեմպիոնների լիգայի որակավորման փլեյ-օֆֆում հենց «Բենֆիկայից» կրած պարտությունից հետո:

Leave a Comment