«Այս փորձությունը դուք՝ հայերի մեծամասնությունը, առայժմ չեք հաղթահարում»․ Հովհաննես Ավետիսյան

«Այս փորձությունը դուք՝ հայերի մեծամասնությունը, առայժմ չեք հաղթահարում»․ Հովհաննես Ավետիսյան

Հանրային կառավարման մասնագետ Հովհաննես Ավետիսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Արքեպիսկոպոսների «դատը» հայի արժանապատվության վերջին փորձությունն է: Բանակդ ջարդել են, կառավարությունդ զավթել, իրավապահ և դատական համակարգերդ ստրկացրել, մնացել է հավատքդ: Նրանք արդեն շատ մոտ են անդառնալի կետին, երբ քեզ համար միևնույն կլինի՝ ինչ գերբի և դրոշի տակ ես ապրում, ինչ լեզվով ես խոսում, ինչ հավատքի և համոզմունքի ես: Եվ այս կետում քեզ հետ կանեն ամենը, ինչ ուզեն:
Փորձությունը քո լռությունն է: Երբ դու լուռ և հաշտ ես, որ քեզ ծառայող, քո տեսակին ծառայող, քո հոգևոր հայրեր՝ գերաշնորհ արքեպիսկոպոսների են կալանավորել և «դատում»:
Մնացյալը հետևանքներ են, եթե սա հանդուրժում ես, ապա հանդուրժելու ես նաև սահմանադրությանդ և գերբիդ արատավորումը, համաձայնվելու ես ցանկացած տեսակի զիջումների ու քո շարունակական ստրկացմանը, իսկ նրանք սա լավ գիտեն:
Այս վերջին փորձությունը դուք՝ հայերի բացարձակ մեծամասնությունը, առայժմ չեք հաղթահարում: Չեք էլ գիտակցում, որ սա ձեր փորձությունն է, իսկ ձեր անտարբերությունը՝ լուռ համաձայնությունն է ձեր անունից հաջորդ բոլոր զիջումների:
հ.գ. Լռելայն «ընտրությունների» պատրաստվելը համակերպման և ձախողման գլխավոր ցուցիչն է, հայ ժողովրդին խաբելու հերթական արարը»:

Leave a Comment