Ցեղասպանություն մեղադրանքը չի զսպում Իսրայելին. Գազայի արյունն ու հրեական պետության մեկուսացումը

Իսրայելի ցամաքային գործողությունը Գազայի ուղղությամբ շարունակվում է արդեն երկու օր: Ըստ իսրայելական բանակի՝ Գազայում արդեն 150 թիրախի են հարվածներ հասցրել: Մեկ գիշերվա ընթացում 12 պաղեստինցի է զոհվել՝ ըստ Գազայի քաղաքացիական պաշտպանության գործակալության: Գազայի հատվածի հյուսիսում ամբողջությամբ անջատվել են ինտերնետն ու կապը։ ՑԱՀԱԼ-ը հայտնել է, որ հավելյալ միջանցք է բացել մարդկանց տարհանման համար, ըստ իսրայելական կողմի, արդեն 400 000 պաղեստինցի է դուրս եկել Գազայից:

 

Leave a Comment