Կոնգրեսական Բրեդ Շերմանն ԱՄՆ-ի կողմից Թուրքիային և Ադրբեջանին տրամադրվող աջակցությունն արգելափակելու վերաբերյալ բանաձևի փոփոխություն է ներկայացրել

Քաղաքականություն

17.09.2025 | 17:26

ԱՄՆ կոնգրեսական Բրեդ Շերմանը փոփոխություն է ներկայացրել H.R. 5299 բանաձևում, որը նախատեսում է արգելափակել ԱՄՆ Միջազգային զարգացման ֆինանսական կորպորացիայի կողմից Թուրքիային և Ադրբեջանին տրամադրվող աջակցությունը՝ մինչև Թուրքիան չվերացնի Հայաստանի շրջափակումը, իսկ Ադրբեջանը չազատի բոլոր հայ ռազմագերիներին։ Այս մասին հայտնում է Ամերիկայի հայ դատի հանձնախումբը (ANCA)։

Մասնավորապես, ելույթ ունենալով ANCA-ի Հաշվետվողականության | 2025 թվականի Կապիտոլիումի բլրի վրա կայացած Արցախի ցեղասպանության հիշատակի միջոցառման ժամանակ, Շերմանն ասել է․ «Իմ փոփոխությունն ասում է՝ ոչ մի կոպեկ ավելի Թուրքիային, քանի դեռ նրանք շարունակում են շրջափակել Հայաստանը, և ոչ մի կոպեկ՝ Ադրբեջանին, մինչև պատանդները ազատ չարձակվեն»։

Շերմանը փոփոխություն է առաջարկել նաև Պետքարտուղարության լիազորությունների մասին օրենքում, որը պետք է վերացնի 907-րդ բաժնի նախագահի կողմից արտոնությունների լիազորությունը՝ փաստացի խոչընդոտելով ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանին տրամադրվող ռազմական օգնությունը։

Հաղորդվում է, որ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը սեպտեմբեր 17-ին  քննարկելու է այս և ANCA-ի կողմից աջակցվող մի քանի այլ փոփոխություններ, որոնք ներկայացրելու են Ներկայացուցիչների պալատի անդամներ Գեյբ Ամոնը, Ջիմ Կոստան և Դինա Տիտուսը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a Comment