Նաթե Օստիլլեր, հոդվածը թարգմանվել է OC Media–ի հետ գործընկերության շրջանակում Վրաստանը վերջապես մարել է իր երկարատև պարտքերը յոթ երկրների, այդ թվում՝ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ: Ռուսական պետական «ՏԱՍՍ» լրատվամիջոցը չորեքշաբթի հաղորդել է, որ Վրաստանի ֆինանսների նախարարության տվյալները ցույց են տվել, որ երկիրը մարել է Ռուսաստանին պարտք մնացած 3,9 մլն դոլարը։ Ռուսաստանին Վրաստանի պարտքի վերաբերյալ տվյալները հրապարակայնորեն հասանելի են 2003-ից. այդ ժամանակ Վրաստանի պետական պարտքը 1,5 մլրդ դոլար էր։ Վրաստանի պետական պարտքը ընդհանուր առմամբ աճել է այդ ընթացքում՝ օգոստոսի դրությամբ հասնելով 9 մլրդ դոլարի: Ռուսաստանից բացի, Վրաստանը մարել է նաև Հայաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի, Նիդեռլանդների, Ղազախստանի և Իրանի պարտքերի մնացորդը։ Ադրբեջանական […]