Չեմ պատրաստվում փոխարինել նրան քննադատությունների պատճառով․ Կիվու — Armsport.am

Միլանի «Ինտերի» գլխավոր մարզիչ Քրիստիան Կիվուն հայտարարել է, որ չի պատրաստվում թիմի շվեյցարացի դարպասապահ Յան Զոմերին դուրս թողնել մեկնարկային կազմից՝ նրա հասցեին հնչող քննադատությունների պատճառով։

«Ես չեմ փոխարինի Զոմերին նրա հասցեին հնչող քննադատությունների պատճառով։ Ես մեծ հարգանք ունեմ Խոսեպ Մարտինեսի (երկրորդ դարպասապահի) նկատմամբ, և նա կունենա իր հնարավորությունները, բայց դժվար ժամանակներ անցնող խաղացողները աջակցության կարիք ունեն։ Յանը կլինի դարպասապահի դիրքում «Այաքսի» դեմ խաղում։ Կարծում եմ՝ արդար չէ նրան քննադատելը»,- լրագրողների հետ զրույցում ասել է Կիվուն։

«Այաքս» – «Ինտեր» հանդիպումը կկայանա այսօր՝ սեպտեմբերի 17-ին, Երևանի ժամանակով 23։00-ին։

Leave a Comment