
ՀՀ վարչապետին ներկայացրեցի Հրազդանի կիրճի բարեկարգման ծրագիրը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, ով նաև տեսանյութ է հրապարակել։
Նա, մասնավորապես, նշել է. «Հրազդանի կիրճում՝ մոտ 3480 քմ տարածքի վրա կստեղծվի հանգստի բազմաֆունկցիոնալ գոտի:
Ծրագիրն իրականացվում է ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ, որի շրջանակում կկառուցվեն մանկական ու մարզական գոտիներ, կիրականացվեն կանաչապատման աշխատանքներ՝ ստեղծելով հասանելի, հարմարավետ ու բարեկարգ միջավայր երևանցիների և քաղաքի հյուրերի համար»։
Նույն իրադարձության մասին գրառում է արել նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ գրելով. «Հրազդանի կիրճում՝ 3480 քմ տարածքի վրա, կստեղծվի հանգստի բազմաֆունկցիոնալ գոտի»։