ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 17, 24News

Քիչ առաջ Կոմիտասի պողոտայում թիվ 97 երթուղին սպասարկող հանրային տրանսպորտի վարորդի ինքնազգացողությունը վատացել է։ Այս մասին հայտնում է «Ավտոբուս» ՓԲԸ-ի խոսնակ Գեղամ Ասատրյանը։
Նրա խոսքով, տեղում հավաքված քաղաքացիների և ուղևորների արագ արձագանքման շնորհիվ վարորդը տեղափոխվել է մայրաքաղաքի բժշկական կենտրոններից մեկը եւ այս պահին գտնվում է հետազոտության փուլում։
–00—ՅՄ