Հանրային տրանսպորտի վարորդի ինքնազգացողությունը վատացել է. նա հոսպիտալացվել է

Հանրային տրանսպորտի վարորդի ինքնազգացողությունը վատացել է. նա հոսպիտալացվել է

«Երևան ավտոբուս» ՓԲԸ ընկերության մամուլի խոսնակ Գեղամ Ասատրյանը սոցցանցի իր էջում գրել է.

«Տեղեկացնում եմ, որ քիչ առաջ Կոմիտասի պողոտայում թիվ 97 երթուղին սպասարկող հանրային տրանսպորտի վարորդի ինքնազգացողությունը վատացել է։ Տեղում հավաքված քաղաքացիների եւ ուղեւորների արագ արձագանքման շնորհիվ վարորդը տեղափոխվել է մայրաքաղաքի բժշկական կենտրոններից մեկը եւ այս պահին գտնվում է հետազոտության փուլում։

Ըստ անհրաժեշտության կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment