Օլիմպիական չեմպիոն Արթուր Դալալոյանն ընտրվել է Մոսկվայի սպորտային մարմնամարզության ֆեդերացիայի նախագահ

Տոկիոյի Օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Դալալոյանն ընտրվել է Մոսկվայի սպորտային մարմնամարզության ֆեդերացիայի նախագահ։ Այս մասին հայտնում է ՌՄՖ մամուլի ծառայությունը։

Դալալոյանն ընտրվել է միաձայն ու պաշտոնը կզբաղեցնի 4 տարի։ Նա փոխարինել է Ալեքսանդր Լազուտկինին։

29-ամյա մարզիկը նաև աշխարհի եռակի ու Եվրոպայի 5-ակի չեմպիոն է։

Leave a Comment