Սեպտեմբեր 16,2025 21:21
Դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպում է ունեցել ԻԻՀ մշակութային ժառանգության, ձեռարվեստի և զբոսաշրջության նախարարի ավագ խորհրդական Հոջաթոլլահ Այուբիի հետ:
Գրիգոր Հակոբյանը բարձր է գնահատել նախարարության և անձամբ Հ. Այուբիի դերը՝ Պերսեպոլիսում Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգի կազմակերպման հարցում:
Կարևորելով նմանօրինակ միջոցառումների նշանակությունը՝ որպես մշակութային դիվանագիտության և Հայաստան-Իրան բարեկամության դրսևորում՝ Հ. Այուբին տեղեկացրել է, որ համերգը մեծապես ողջունվել է Իրանում:
Կողմերը քննարկել են նաև հետագա միջոցառումներ և համատեղ ծրագրեր կազմակերպելու հնարավորությունը:
ԻԻՀ-ում ՀՀ դեսպանատուն
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: