Գվարդիոլան պատմել է, թե ինչպես է ամաչել դերասան Ռոբերտ Դե Նիրոյին հանդիպելիս

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան պատմել է, թե ինչպես է ամաչել դերասան Ռոբերտ Դե Նիրոյին հանդիպելիս, հաղորդում է TNT Sports-ը:

«Նախորդ անգամ, երբ Նյու Յորքում միջոցառման էի, Դե Նիրոն ինձնից մեկ մետր հեռավորության վրա էր, բայց ես համարձակություն չունեցա ողջունել նրան: Այնպես էի ամաչում…

Շատ էի ուզում մոտենալ ու ասել, որ պաշտում եմ նրան, սակայն նաև վախենում էի: Կարծում էի կասի՝

«Դու ո՞վ ես, հեռացիր այստեղից»:

Տեղյակ չեմ, որ նա հետաքրքրվում է ֆուտբոլով: Չեմ կարծում, թե կճանաչեր ինձ»,- ասել է կատալոնացի մարզիչը:

Leave a Comment