Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին հայտարարել է, որ պատրաստ է «Ֆլումինենսեի» 40-ամյա պաշտպան Տիագու Սիլվային հրավիրել 2026 թվականի աշխարհի առաջնության եզրափակիչ փուլին մասնակցելու համար:
Սիլվան ավելի վաղ ասել էր, որ ցանկանում է խաղալ աշխարհի առաջնությունում իր նախկին մարզչի գլխավորությամբ: Անչելոտին և Սիլվան նախկինում համագործակցել են «Միլանում» և ՊՍԺ-ում:
«Ես Տիագուին շատ լավ եմ ճանաչում, վերջերս խոսել ենք: Խաղացող ընտրելիս ես չեմ նայում նրա տարիքը կամ անձնագրային տվյալները: Եթե Սիլվան ավելի լավը լինի մրցակիցներից, խնդիր չեմ տեսնում: 40-ամյա Մոդրիչն ու Մալդինին իրենց թիմերում լավագույններն էին», — Անչելոտիի խոսքերն է մեջբերում ESPN-ը։
Սիլվան Բրազիլիայի հավաքականում 2008 թվականից ի վեր անցկացրել է 113 հանդիպում և խփել է 7 գոլ: