Բարսելոնան կբանակցի Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ Յամալի վնասվածքի վերաբերյալ

«Բարսելոնան» մտադիր է բանակցություններ վարել Իսպանիայի թագավորական ֆուտբոլի ֆեդերացիայի (RFEF) հետ՝ քննարկելու վինգեր Լամին Յամալի վիճակը։

Ավելի վաղ «կապտանռնագույնների» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը քննադատել էր Իսպանիայի հավաքականին, քանի որ 18-ամյա ֆուտբոլիստը, չնայած անհարմարությանը, ստիպված էր մասնակցել ազգային թիմի խաղին։

Հիշեցնենք, որ Յամալը աճուկի վնասվածքի պատճառով բաց է թողել Լա Լիգայի 4-րդ տուրի «Վալենսիայի» դեմ խաղը (6:0) և, ամենայն հավանականությամբ, չի մասնակցի նաև Չեմպիոնների լիգայի «Նյուքասլի» հետ հանդիպմանը։

Ըստ Marca-ի՝ «Բարսելոնայի» սպորտային տնօրեն Դեկուն նախատեսում է բանակցել RFEF-ի տեխնիկական տնօրեն Այտոր Կարանկայի հետ՝ նպատակ ունենալով բարելավել հաղորդակցման ընթացակարգերը։

Leave a Comment