MMA-ի մարտիկ Քոնոր Մաքգրեգորը որոշել է իր թեկնածությունը չառաջադրել Իռլանդիայի նախագահական ընտրություններում:
«Երկար մտածելուց ու ընտանիքիս հետ քննարկելուց որոշեցի չառաջադրել իմ թեկնածությունը նախագահական ընտրություններում: Բարդ որոշում էր, բայց այս պահին այն միակ ճիշտն է:
Այս քարոզարշավը կարևոր քննարկումների առիթ դարձավ Իռլանդիայում ժողովրդավարության մասին. ո՞վ կարող է առաջադրվել, ով կարող է քվեարկել և ինչպես անել, որ նախագահական աթոռն իսկապես պատկանի ժողովրդին։ Այդ քննարկումները չեն ավարտվել։ Փոփոխությունների ալիքը սկսվել է և այն անհնար է կանգնեցնել»,- գրել է UFC-ի լեգենդար չեմպիոնը:
Մաքգրեգորն Իռլանդիայի նախագահ դառնալու մտադրության մասին հայտնել էր սեպտեմբերի 4-ին: