Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին նշել է, թե որ դիրքն է համարում ամենահարմարը Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեի համար։
Իտալացի մասնագետը ֆրանսիացի ֆուտբոլիստի հետ աշխատել է «Ռեալ Մադրիդում» 2024/25 մրցաշրջանում։
«Ինձ համար Մբապեն կենտրոնական հարձակվող է։ Սա այն դիրքն է, որտեղ նրա որակները լավագույնս են դրսևորվում։ Նա արագ է, տեխնիկապես զարգացած, սահմանափակ տարածքում ունակ է անհավանական հնարքների։ Նա պետք է մոտ լինի դարպասին։ Եզրում նրա բոլոր ունակությունները նույնպես աչքի են ընկնում, բայց կարծում եմ, որ այդպես նա ավելի քիչ գոլեր կխփի»,-Անչելոտիի խոսքերն է փոխանցում Madrid Xtra-ն։
Ընթացիկ մրցաշրջանում 26-ամյա ֆուտբոլիստը մադրիդյան ակումբի կազմում մասնակցել է 4 հանդիպման՝ դառնալով 4 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։