«Արարատի պատկերը հանվել է սահմանային կնիքից… Արփի Դավոյան — MediaNews

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության անդամ, ՀՀ ԱԺ պատգամավոր Արփի Դավոյանը գրել է․

«Արարատի պատկերը հանվել է սահմանային կնիքից…
Իսկ տարիներ շարունակ ի՞նչ սրտով եք նայել անձնագրերում դաջված կնիքի Արարատին և գնացել հեռու արտերկիր` քաղաքացիություն ստանալու, բանակում չծառայելու, Հայաստանը հեռվից սիրելու, Արարատի համար հեռակա լալու և մեզ ճիշտ ապրել սովորեցնելու համար։

Ամեն անգամ, երբ սկսեք նման աղմուկ բարձրացնել` պիտի մեջբերեմ Կոստան Զարյանի այս խոսքերը.
Եղբայր, ժամանակն է հասկանալու, որ եթե այսօր ընկել ենք այս դրության մեջ, պատճառը այն է, որ մեզ կրթել են տխմար տերտերները և նրանցից ոչ նվազ տխմար վարժապետները:

Միշտ նույն խոսքերը՝ մեր փառավոր անցյալը, մեր առաքինությունները, մեր քրիստոնեությունը, Սահակ-Մեսրոպը, գրերի գյուտը, Լուսավորչի ճրագը, պապերի իմաստությունը, հայրենի գյուղի թզենու ծառերը և մամի պատրաստած մածունը… Արդյո՞ւնքը… Արդյունքը մեջտեղն է. մեր անկա
րողությունը՝ ըմբռնելու ահավոր դեպքերը, որ մեզ ճղմում են, դարը, որ գրոհ է տվել մեր վրա, պատմությունը, որ մեզ համար անհասկանալի նոր ձևեր է դարբնում:

Ինչո՞ւ թաքցնեմ: Մեր գրողները ավելի պատասխանատու են այդ անհասկացողության համար, քան որևէ ուրիշը։
Ավանդություն, ավանդություն… Ի սեր աստվածների, թողնենք այդ հնացած, մաշված գաղափարները, վերջ տանք այդ ծեր, զառամած խոսքերին: Նայեք ձեր շուրջը, կյանքը վազում է հրացանից դուրս պրծած գնդակի նման, իսկ դուք ճառում եք ավանդության մասին…»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ

Leave a Comment