15 Սեպտեմբերի 2025, 20:50
Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության 57կգ քաշային կարգում Եվրոպայի քառակի չեմպիոն Արսեն Հարությունյանը բրոնզե մեդալ նվաճեց:
Մեդալի համար պայքարում մեր ըմբիշը 7-4 հաշվով հաղթեց Մեքսիկան ներկայացնող Ռոման Բրավո Յունգին: