
Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը շնորհավորել է Ադրբեջանին՝ այսպես կոչված «թշնամական օկուպացիայից Բաքվի ազատագրման տարեդարձի կապակցությամբ»․
«Սրտանց շնորհավորում եմ Բաքվի՝ թշնամական օկուպացիայից ազատագրման տարեդարձի կապակցությամբ: Հարգում ենք Կովկասյան իսլամական բանակի հրամանատար Նուրու փաշայի և մեր բոլոր հերոսների հիշատակը, ողջույններ եմ փոխանցում եղբայրական ադրբեջանցի ժողովրդին», – ասվում է Էրդողանի հրապարակման մեջ: