Առաջընթաց չկա, Կիեւը «արհեստականորեն արգելակում» է գործընթացը. Պեսկով

Թրամփ- Պուտին- Զելենսկի եռակողմ հանդիպման կազմակերպման որեւէ առաջընթաց չկա, այսօր ասել է Կրեմլի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

Նա ընդգծել է, որ Ռուսաստանը «պահպանում է երկխոսության պատրաստակամությունը»։

Նրա կարծիքով՝ Կիեւը «արհեստականորեն արգելակում» է հակամարտության կարգավորման գործընթացը, իսկ եվրոպական երկրները «խանգարում են գործին»։

«Դադարն ակնհայտ է։ Դուք տեսնում եք, որ ուկրաինական դիրքորոշման մեջ ճկունություն չկա և Կիևի վարչակարգը իսկապես լուրջ քննարկումների պատրաստ չէ։ Անհապաղ հանդիպման կոչեր կան, բայց, ամենայն հավանականությամբ, սա նման կոչերի հուզական ազդեցությունն է»,- Պեսկովի խոսքերն է մեջբերել  «Ինտերֆաքսը»։

Տես նաեւ՝ Թրամփը ՌԴ դեմ եվրոպական պատժամիջոցները բավարար «կոշտ» չի համարում

Leave a Comment