Սեպտեմբեր 15,2025 15:44
Ermenihaber. Արարատ լեռան գագաթ բարձրանալ ցանկացող լեռնագնացները հայտնվել են բարդ եղանակային պայմանների մեջ:
Բայազետ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։ Բարձրանալուց որոշ ժամանակ անց սկսված ձյունկոծը կարճ ժամանակում ուժեղացել և վերաճել է փոթորիկի:
Բարդ եղանակային պայմանների պատճառով խմբի անդամները ժամանակ առ ժամանակ տեսանելիության նվազում և հավասարակշռությունը պահպանելու դժվարություններ են ունեցել: Դժվարություններով լի մագլցումից խումբը տեսանյութ է հրապարակել։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:
Մեկնաբանություններ (0)