Marca․ Մրցավարը կպատժվի Ռեալի դեմ սխալ որոշման համար — Armsport.am

Իսպանիայում մրցավարների տեխնիկական կոմիտեն փոխել է իր գործելաոճը Ֆրան Սոտոյի նշանակվելուց հետո։ Այժմ յուրաքանչյուր խաղի մրցավարի աշխատանքը գնահատում են երեք մասնագետներ, որոնցից ստացված միավորներով էլ ձևավորվում է ընդհանուր գնահատականը։

Marca-ի հաղորդմամբ՝ առաջիկա շաբաթվա ընթացքում Մրցավարների տեխնիկական կոմիտեն (ՄՏԿ) կվերանայի Լա լիգայի 4-րդ տուրի «Ռեալ Սոսյեդադ»–«Ռեալ Մադրիդ» (1:2) խաղի գլխավոր մրցավար Խեսուս Խիլ Մանսանոյի աշխատանքը։ Ամենայն հավանականությամբ նրա կայացրած որոշումը՝ 32-րդ րոպեին «սերուցքայինների» պաշտպան Դին Հաուսենին խաղադաշտից հեռացնելու վերաբերյալ, կճանաչվի սխալ։

Աղբյուրի փոխանցմամբ՝ ՄՏԿ-ն ժամանակավորապես կկասեցնի նաև VAR-ի մրցավար Խորխե Ֆիգերոա Վասկեսին, որը չէր հրավիրել Խիլ Մանսանոյին դիտելու տեսանախապատկերն ու վերանայելու իր որոշումը։

Leave a Comment