Ոչ Մեսսին․ Գվարդիոլան ընտրել է մեկ խաղացողի, որի հետ կցանկանար խաղալ — Armsport.am

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան մասնակցել է TNT Sports-ի «20 հարց» հաղորդմանը, որի ընթացքում իսպանացուն խնդրել են ընտրել մեկ խաղացողի, որի հետ նա կցանկանար խաղալ։

Գվարդիոլան պետք է ընտրություն կատարեր այն խաղացողներից, որոնց հետ երբևէ չէր խաղացել իր ֆուտբոլային կարիերայի ընթացքում։

«Ո՞ւմ հետ կցանկանայի խաղալ։ Լավ հարց է։ Նեյմար»,- պատասխանեց Գվարդիոլան։

Գվարդիոլան «Մանչեսթեր Սիթին» մարզում է 2016 թվականից։ Այս ընթացքում թիմը նվաճել է բազմաթիվ գավաթներ, այդ թվում՝ Չեմպիոնների լիգայի գավաթը 2022/23 մրցաշրջանում։ Նեյմարը ներկայումս հանդես է գալիս բրազիլական «Սանտոսի» կազմում։

Leave a Comment